ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիր

linklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից 2013թ. մայիսից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը`այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

Ծրագրի գործընկերներ՝
«Ժողովուրդների Զարգացման Միջազգային Կոմիտե» (CISP) իտալական ՀԿ
Լոռու մարզպետարան
Վանաձորի քաղաքապետարան

Ծրագրի տևողություն՝ 36 ամիս

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի հիմնական բաղադրիչներ.
  1. Լոռու մարզի համայնքներում կանանց սոցիալ-տնտեսական կարիքների և նրանց տնտեսական զարգացման հնարավորությունների ուսումնասիրություն,
  2. Լոռու մարզի հինգ համայնքներում մասնակցային եղանակով տեղական տնտեսական զարգացման մոդելների մշակում՝ այդ համայնքների և նրանց հարակից համայնքների համախմբի մրցակցային առավելությունների, առկա ռեսուրսների և ներուժի հիման վրա,
  3. Կանանց տնտեսավարման հմտությունների զարգացում և աջակցություն կանանց տնտեսական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը:


Ծրագրի հիմնական գործողություններ.
  • Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարիքների, նրանց տնտեսական զարգացման խոչընդոտների և հնարավորությունների ուսումնասիրություն,
  • հինգ համայնքների (Ախթալա, Ալավերդի, Թումանյան, Վանաձոր, Սպիտակ) համախմբերի համար Տեղական տնտեսական զարգացման մոդելների մշակում,
  • կլոր սեղան քննարկումների, սեմինարների և աշխատանքային հանդիպումների կազմակերպում կին ձեռներեցների, տեղական և մարզային իշխանության, արտադրական ու ֆինանսավարկային կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչների մասնակցությամբ,
  • ձեռներեցության դասընթացների կազմակերպում կանանց համար` Լոռու մարզի 16 համայնքների համախմբում,
  • կանանց տնտեսական զարգացման հնարավորությունների մասին դասընթացների կազմակերպում ԶԼՄ ներկայացուցիչների համար,
  • ՀՀ Կին ձեռներեցների ցանցի հզորացում և Կին ձեռներեցների մարզային պլատֆորմի ստեղծում,
  • ֆորումների, ճանաչողական այցերի, ցուցահանդեսների և այլ միջոցառումների միջոցով հաջողված փորձի ուսումնասիրություն և տարածում:
Share |