Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից իրականացվող «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում, ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Այրում, Շամլուղ և Նեղոց համայնքերի կանանց խմբերի համար կազմակերպվել էր դասընթաց՝ «Հատապտուղների հավաքչության, պահպանման և վերամշակման գործընթացներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը» թեմայով:
Դասընթացի հիմնական նպատակն էր՝ կին ձեռներեցներին ներկայացնել, թե ինչպես նոր տեխնոլոգիաները կիրառել հատապտուղների մշակման և պահպանման գործընթացում: Դասընթացի ընթացքում կին ձեռներեցները ծանոթացան նաև ջերմոցների կառուցման և պահպանման նոր տեխնոլոգիաներին, տարբեր եղանակային պայմաններում հատապտուղների ջրման, ծխեցման մեթոդներին:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն