«Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում կայացավ հանդիպում «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի կազմակերպիչների` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՕՔՍՖԱՄ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև մասնակիցների հետ, ովքեր ֆերմերային գործունեություն են ծավալում Տավուշի և Վայոց Ձորի մարզերում` գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների շրջանակներում:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագիրն ու մրցանակաբաշխությունն իրականացվում է արդեն երրորդ անգամ` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից` ՕՔՍՖԱՄ-ի “ԱՃԵՑՆԵՆՔ” /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, ում հաջողվել է իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի կայուն զարգացմանը:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը միջոց է բացահայտելու այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում սննդի արտադրության (գյուղատնտեսություն, ֆերմերային տնտեսություն) ոլորտում, խրախուսելու էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ և օրինակելի ներդրում են կատարել/կատարում իրենց ընտանիքների և համայնքների զարգացման ուղղությամբ:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունն իրականացվում է 2012 թվականից: Մինչ օրս գյուղմթերքի արտադրության ոլորտի կին հերոսի կոչմանն են արժանացել 20 կանայք ՀՀ բոլոր մարզերից, իսկ խրախուսական մրցանակի են արժանացել 6 գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվ, կոոպերատիվին կից գործող կանանց 1 կոմիտե և գյուղմթերքի արտադրությամբ զբաղվող 16 կանայք:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակաբաշխությունը կկայանա ս.թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-17:00-ն, Սիրահարների այգում (ք. Երևան, Բաղրամյան 21): Այն կուղեկցվի գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքույկի շնորհանդեսով և նրանց կողմից արտադրվող գյուղմթերքի ցուցահանդեսով:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն