ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կայացավ ՀԵԿԱ-ի ամանորյա բարեգործական ցուցահանդես վաճառքը

21/12/2013
     
Տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից կազմակերպվող հերթական ամանորյա բարեգործական ցուցահանդես վաճառքը:
Ցուցահանդես վաճառքին իրենց արտադրանքներով (ձեռագործ աշխատանքներ` ասեղնագործ կտավներ, զարդեր, հուշանվերներ, կոսմետիկ և խնամքի միջոցներ, դեկորատիվ պարագաներ և այլն) մասնակցեցին անհատներ և կազմակերպություններ, ՀԵԿԱ-ի կողմից ստեղծված և համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամները, ինչպես նաև սիրիահայ ձեռներեց կանայք:
ՀԵԿԱ-ի կողմից այցելուներին ներկայացվեցին «ՀայԿար» սոցիալական ձեռնարկության տարբեր արտադրանքներ` բրդյա գլխարկներ, դեկորատիվ ու կենցաղային պարագաներ, տոնածառի կավե խաղալիքներ և այլն:
Միջոցառման հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական և մշակութային մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերին:

Լուսանկարների աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում