Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ամանորին ընդառաջ. ներկայացնում են կին ձեռներեցները» թեմայով ցուցահանդես վաճառք, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ), Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից:
Ցուցահանդես վաճառքի նպատակն էր` նպաստել Շիրակի մարզում կանանց տնտեսական հզորացմանը, ձեռներեցության խթանմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ, անհատներ և ՀԿ-ներ ինչպես Շիրակի, այնպես էլ Արագածոտնի, Տավուշի մարզերից և Երևանից:
Ցուցահանդես վաճառքին ներկայացված էին ձեռքի աշխատանքներ՝ ասեղնագործ կտավներ, զարդեր, հուշանվերներ, դեկորատիվ պարագաներ, ամանորյա քաղցրավենիք և այլն:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն