ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն` Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման մասնակից

24/05/2014
 
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) մասնակցեց Երևանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը` տեղեկատվական ցուցահանդեսին:
Միջոցառման ընթացքում այցելուներին ներկայացվեցին Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրականացվող 60-ից ավելի ծրագրեր` երիտասարդության և կրթության, աղքատության նվազեցման, առևտրի, մշակույթի, բնապահպանության, բիզնեսի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների և այլ ոլորտներից:
ՀԵԿԱ-ի կողմից ներկայացվեց Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում մշակվելու են համայնքային զարգացմանը նպաստող տեղական տնտեսական ծրագրեր` հիմնված տվյալ համայնքի մրցակցային առավելությունների վրա, կազմակերպվելու են մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
Share |

Կարդացեք այս բաժնում