Ստեղծագործական աշխատաժողովի ամսաթիվը`օգոստոսի 15-25, 2013թ.
Ստեղծագործական աշխատաժողովը կազմակերպվում է «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Հարավային Ուկրաինայում (Հերսոն, Նիկոլաև, Օդեսա և Ղրիմ)` «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների Հերսոնյան կենտրոնի և «CCC ստեղծագործական կենտրոն» բարեգործական հիմնադրամի և Վրաստանում` «Դրոնի» ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Մշակութային աշխատաժողովին կարող են մասնակցել անհատներ և ստեղծագործական խմբեր Հայաստանից, Հարավային Ուկրաինայից և Վրաստանից:
Անցկացման վայրը` Թեոդոսիայի Հնագիտության թանգարան, Ուկրաինա
Թանգարանը ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի հնագույն թանգարաններից է: 2010թ. այն վերանվանվեց «Թեոդոսիայի Հնագիտության թանգարան», ինչն էապես մեծացրեց թանգարանի գրավչությունը և զբոսաշրջիկների կողմից հետաքրքրվածությունը: Թեոդոսիայի Հնագիտության թանգարանը հարուստ է պատմամշակութային յուրօրինակ և արժեքավոր ցուցանմուշներով` մարմարե առյուծներ, գրիֆոններով պատկերազարդված ափսեներ, հայկական եկեղեցիների հնագույն դռներ, հին հունական կավագործական նմուշներ և այլն: Սրահներից մեկում հատակին կարելի է տեսնել Ղրիմի սխեմատիկ քարտեզը, որը պատկերված է բնական գունավոր կավով:
Թանգարանում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ` ջազային փառատոններ, թատրոն-ներկայացումներ, ցուցահանդեսներ, նկարչական մրցույթներ: Ներկայումս շատ միջոցառումներ կազմակերպվում են բացօթյա` թանգարանի բակում: Ի դեպ, թանգարանի բակում տեղադրված են մարմարե առյուծներ, որոնց մեջքին նստած լուսանկարվելն արդեն ավանդույթ է դարձել ոչ միայն տեղի բնակչության տարբեր սերունդների ներկայացուցիչների, այլև զբոսաշրջիկների համար: Առյուծների մեջքն անգամ մաշվել, փոս է ընկել դրանից: Այդ մարմարե առյուծները դարձել են Թեոդոսիայի Հնագիտության թանգարանի բրենդը:
Թանգարանի մասին` www.old-museum.org
Մասնակիցների քանակը` 7 հոգի յուրաքանչյուր երկրից, ընդամենը` 21 մասնակից:
Մասնակիցների տարիքը` 18-35 տարեկան:
Մասնակցության համար անհրաժեշտ պայմանները` ստեղծագործական աշխատաժողովի մասնակիցները պետք է տիրապետեն “Adobe Photoshop„ ծրագրին և ունենան այդ ծրագրով աշխատելու փորձ, իրենց հետ պիտի ունենան համակարգիչ և տեսախցիկ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է լրացնել համապատասխան հայտի ձևը և անձնական թերթիկի (CV), լուսանկարչական աշխատանքների և/կամ արվեստի գործերի հետ միասին ուղարկել workshopuag@gmail.com էլ. հասցեին:
Բոլոր ծախսերն ապահովվում են կազմակերպիչների կողմից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հուլիսի 10, 2013թ.:
Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի: Հայտերն ուշացումով ներկայացրած մասնակիցները չեն կարող մասնակցել հինգերորդ ստեղծագործական աշխատաժողովին, բայց կարող են ընդգրկվել «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի մյուս միջոցառումներում:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն