ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ

21/05/2013
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը շարունակում են վերապատրաստման դասընթացների շարքը:
Ծրագրի շրջանակներում երկրորդ հանդիպման թեման նեղ մասնագիտական է և բովանդակալից, այն է` «Գործարար հանրային կապերի կառավարում-Business public relation management»:
Հրավիրյալ Դասընթացավար՝ Լիլիթ Ճուղուրյան, Ակադեմիքս Թիմ ընկերության հիմնադիր և տնօրեն
Դասընթացի ամսաթիվը՝ Մայիսի 23 և 24, ժամը՝ 15:00-17:00
Տևողությունը՝ երկու հանդիպում, ընդհանուր` 4 ժամ
Շտապեք գրանցվել. տեղերը սահմանափակ են։
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է գրանցման հայտերի հիման վրա: Անգլերենի և մարքեթինգի իմացությունը` պարտադիր պայման:
Մասնակիցների թիվը` առավելագույնը 8
Մասնակիցների թվի սահմանափակումը պայմանավորված է յուրաքանչյուր մասնակցի նյութի առավելագույն մատուցման նպատակով։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ` 010/94 58 07 87 հեռախոսահամարներով կամ գրել մեզ` info@aywa.am էլ. հասցեին:
Share |

Կարդացեք այս բաժնում