ՀՀ Կին ձեռներեցների ցանց

HERA միջազգային դրամաշնորհային մրցույթ կին ձեռներեցների համար` ուղղված թրաֆիքինգի դեմ-2013

15/05/2013
ՄԲ HERA-ն հայտարարում է առաջին միջազգային դրամաշնորհային մրցույթը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի և Ուկրաինայի կին ձեռներեցների համար: Ցանկացած կին ձեռներեց կարող է դիմել սարքավորումներով աջակցելու և այլ կապիտալ զարգացման ծախսեր ֆինանսավորելու համար, եթե նա կարողանա ապացուցել, թե իր աշխատանքն ինչպես կարող է նպաստել սեփական տարածաշրջանում թրաֆիքինգի դեմ մղվող պայքարին: Կտրամադրվեն մոտ 30 դրամաշնորհներ, միջինը` €500 (€200-€1500 սահմաններում) հինգ երկրների այն ընտրված կին ձեռներեցներին, ովքեր կհամապատասանեն ստորև նշված կետերին.
1. երիտասարդ (մինչև 30 տարեկան) կին ձեռներեցներ, ովքեր ենթարկվել են թրաֆիքինգի և ստեղծել են սեփական ձեռնարկությունները,
2. կին ձեռներեցներ, ովքեր ստեղծել են միկրո ու փոքր ձեռնարկություններ և պատրաստ են աշխատանքի ընդունել և/կամ ուսուցանել տվյալ ոլորտի ռիսկային խմբի երիտասարդ կանանց,
3. երիտասարդ կանայք, ովքեր ուզում են մշակել և իրականացնել նորարարական գաղափարներ` իրենց երկրում թրաֆիքինգը դադարեցնելու և/կամ դրա դեմ պայքարելու նպատակով:
Եթե դուք կին ձեռներեց եք և ունեք գաղափար, որը համապատասխանում է վերոնշյալ 3 կետերից որևէ մեկին, ապա խնդրում ենք լրացնել կից ներկայացված հայտի ձևը և ուղարկել hera.grants@gmail.com էլ. հասցեին կամ դիմումը ներկայացնել www.herequality.org կայքի միջոցով: Դիմումները պետք է լրացնել անգլերեն լեզվով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013թ. մայիսի 24-ի կեսգիշերը: Հաղթողները կհայտարարվեն հունիսի 15-ին, և դրամաշնորհները կհատկացվեն 2013թ. հունիսի 16-ից օգոստոսի 24-ը: Ամենահաջող ծրագրեր ներկայացրած դիմորդները կստանան հեռավար ուղղորդող աջակցություն, տեխնիկական օգնություն և HERA-ի վեբ կայքում իրենց ձեռնարկությունների մասին հրապարակման հնարավորություն:
Share |

Կարդացեք այս բաժնում