ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Մշակույթի նոր շունչ․ Հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով»

14/09/2012
Հրավիրում ենք Հարավային Ուկրաինայի (Հերսոն, Նիկոլաև, Օդեսա և Ղրիմ), Հայաստանի և Վրաստանի ստեղծագործող երիտասարդությանը մասնակցելու երեք երկրների թանգարանների հիմքում ընկած վարպետության դասընթացների: Սա ոչ միայն յուրահատուկ հնարավորություն է սովորել ավելին սեփական երկրի և հարևան երկրների մշակույթի մասին, այլ նաև իրականացնել ստեղծագործական գաղափարներ թանգարանային ոլորտում:
Կիրականացվեն 7 դասընթացներ երեք երկրներում՝ սեպտեմբերի 2012 – մայիս 2013-ն ընկած ժամանակահատվածում: Մասնակիցների խմբերը ամեն վարպետացման դասընթացի համար կլինեն տարբեր, բայց միշտ բազմամշակութային բաղկացած երեք երկրների երիտասարդությունից: Յուրաքանչյուր վարպետության դասընթացը կտևի 10 օր, և դրա արդյունքում մասնակիցները կներկայացնեն ստեղծագործական գաղափարների հիման վրա ձևավորված ծրագրեր, որոնք կիրականանան մասնակիցների կողմից:
Մասնակիցների տարիքը․ 18-35 տարեկան:
Մասնակիցներն ընտրվելու են մրցութային հիմունքներով:
Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել համապատասխան թերթիկը, գրել ստեղծագործական շարադրություն « Ես եկա թանգարան և․․․» վերնագրով և ներկայացնել ձեր կողմից կատարված ստեղծագործական աշխատանքների պորտֆոլիո:
Ժամկետներ․ Սեպտեմբեր 2012-հոկտեմբեր 2013:
Որակավորված մասնակիցները կստանան տեղեկատվություն վարպետացման դասընթացների օրակարգը հավելյալ:
Տրասնպորտի, տեղավորման, սննդի և ծրագրի համար պահանջվող պիտույքների ծախսերն ապահովվում են կազմակերպիչների կողմից:
Հայտերը և նյութերը պետք է ուղարկել info@aywa.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի մասում գրելով “Հայտի ձև”: Ընդունման վերջնաժամկետն է ս.թ.դեկտեմբերի 7-ը:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ժամանակակից աշխարհում թանգարանը միայն արժեքների հավաքածու, հնությունների պահոց կամ փաստաթղթերի արխիվ չէ: Այն, նախևառաջ, վայր է մշակութային-կրթական գործունեության համար: Եվրոպայի շատ երկրներում և ԱՄՆ-ում թանգարանները վերածվում են ոչ ֆորմալ կրթության կենտրոնների տարբեր խմբերի այցելուների համար՝ երեխաներից և երիտասարդներից մինչև համացանցից օգտվողներ ու սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Ձևավորվել և զարգանում է «թանգարանային մանկավարժություն» հասկացությունը: Նոր լսարանի ներգրավման, պատմամշակութային ժառանգությունը «վերակենդանացնելու» և այն գրավիչ դարձնելու համար թանգարանը կարող է համագործակցել ոչ միայն ուսումնական կենտրոնների, պատկերասրահների հետ և, իհարկե, չմոռանալ զբոսաշրջային օպերատորների հետ համագործակցությունը:

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

- Ի մի բերել, խրախուսել և տարածել ավանդական մշակութային ժառանգությունը պահպանած թանգարանների ու հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների, առանձին հեղինակների ու մշակույթի ոլորտի կառավարիչների (կուրատորների), առևտրային կազմակերպությունների, պետական հաստատությունների միջև հաջող համագործակցության փորձը,
- Սոցիալական տարբեր խմբերի համար ընդլայնել հասանելիությունը դեպի մշակույթ,
- զարգացնել և ներդնել ոչ ֆորմալ միջմշակութային կրթության համակարգ երիտասարդության համար,
- Արևելյան գործընկերության շրջանկաներում ընդլայնել միջմշակութային երկխոսությունը:
Ծրագիրն իրականացնում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (AYWA), «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների Հերսոնյան կենտրոնը, (Ուկրաինա), «CCC ստեղծագործական կենտրոն» Բարեգործական հիմնադրամը (Ուկրաինա), “Droni” ասոցիացիան (Վրաստան)։
Share |

Կարդացեք այս բաժնում