Արվեստի խմբակում կդասավանդվեն հետևյալ առարկաները՝
- Նկարչություն (գծանկար,գունանկար),
- Տեխնոլոգիա (աշխատանք նյութի վրա),
- Պլաստիլինով աշխատանք,
- Ծանոթություն հայ և արտասահմանյան արվեստի պատմության հետ,
- Գունատեսություն։
Կկազմակերպվեն խմբակի մասնակիցների լավագույն աշխատանքների ցուցահանդեսներ։
Խմբակը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակում (Հասցեն՝ ք.Երևան, Աբովյան 37, բն.9)։
Խմբակը գործում է շաբաթական 2 անգամ, դասի տևողությունը՝ 1,5-2 ժամ։
Գրանցման և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 010 58 07 87 հեռախոսահամարով (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա):