ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ճանաչողական այց «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում

02/08/2012
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, ս.թ. օգոստոսի 5-ին կազմակերպում է ճանաչողական այց ՀՀ կին ձեռներեցների ցանցի անդամ երկու կազմակերպություններ` “Three jugs” (Ջրվեժ, Կոտայքի մարզ) և “Hyelandz Village Resort” (Գեղադիր, Կոտայքի մարզ) հյուրատներ:
Մեկնումը Երևանից նախատեսվում է ս.թ. օգոստոսի 5-ին, ժամը 11:30-ին: Յուրաքանչյուր վայրում հանդիպումը կտևի 2 ժամ: Վերադարձը Երևան նախատեսվում է նույն օրը, ժամը 17:00-ին:
Նախատեսված օրակարգը.
• մասնակիցներին հյուրընկալող կազմակերպությունների մասին տեղեկատվության տրամադրում,
• շրջայց,
• ծանոթացում հյուրընկալող կազմակերպությունների հնարավորությունների հետ,
• նոր կապերի և գործընկերության ձեռքբերում,
• հյուրասիրություն,
• առաջարկվող ծառայություններից օգտվելու հնարավորություն:
Մասնակցության համար հարկավոր է նախապես գրանցվել:
Գրանցման և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ` 010/094 58 07 87 հեռախոսահամարներով (Անուշին), մինչև ս.թ. օգոստոսի 3-ը, ժամը 17:00-ն:
Շտապեք: Տեղերը սահմանափակ են:

Հարգելի գործընկերներ, եթե ցանկանում եք ցանցի անդամներին հյուրընկալել նաև ձեզ մոտ` ձեր կազմակերպությունում, հնարավորություն ունենալ ցանցի անդամներին և հետաքրքրվողներին առավել մանրամասն ներկայացնել ձեր գործունեությունը, ապա դիմեք ՀԵԿԱ գրասենյակ` զանգահարելով 010/094 58 07 87 հեռախոսահամարներով (Անուշին) կամ գրելով info@aywa.am էլ-հասցեին` նշելով ձեզ հարմար ժամանակահատվածը:

«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից 2011թ.-ից սկսած, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի գործողություններն են.
• կին ձեռներեցների գործունեությունը ներկայացնող վեբ կայք` www.businesswoman.am
• այցելություններ մարզեր, հանդիպումների և դասընթացների անցկացում մարզերում գործող կին ձեռներեցների համար,
• սեմինարներ,
• խորհրդատվություն,
• քննարկումներ,
• ճանաչողական այցեր,
• «Կին Ձեռներեց» ազգային մրցանակաբաշխություն (սեպտեմբեր),
• Կանանց ձեռներեցությանը նվիրված համաժողով (սեպտեմբերի 22, 2012թ.),
• ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների գործունեությունը ներկայացնող ցուցահանդես (սեպտեմբերի 23, 2012թ.):
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ճանաչողական այցերի նպատակն է` ամրապնդել ՀՀ կին ձեռներեցների միջև կապը և համագործակցութունը, հնարավորություն ընձեռել ծանոթանալու միմյանց գործունեությանը, ճանաչողական այցերի լուսաբանման միջոցով տարածել ցանցի անդամների գործունեության մասին տեղեկատվութունը, ինչը լրացուցիչ գովազդ է վերջիններիս համար:
Share |

Կարդացեք այս բաժնում