Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան 2010 թվականի հոկտեմբերից իրականացնում է «Կանանց կարողությունների զարգացում ՀՀ-ում, Լոռու մարզում» ծրագիրը: Ծրագրի շահառուներն են` Լոռու մարզի Ալավերդու, Հաղպատի, Օձունի, Աքորու, Այրումի, Ախթալայի, Նեղոցի և Շամլուղի կանայք և աղջիկները:
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի նշված համայնքներում կազմավորվել են կանանց խորհուրդներ, որոնք ակտիվորեն մասնակցում են համայնքներում որոշումների կայացման գործընթացին, բարձրացնում են կանանց հիմնախնդիրները և տարբեր կառույցների և համայնքի կանանց համագործակցության շրջանակներում փորձում են լուծում տալ դրանց:
Ծրագրի շրջանակներում 2011թ.-ի սեպտեմբերի 17-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում տեղի ունեցավ Լոռու մարզի կանանց աջակցության կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը, որն ուղեկցվեց վերը նշված համայնքների կանանց խորհուրդների, Լոռու մարզը ներկայացնող «Աղջիկների երկիր» շարժման անդամների և «Ակտիվ քաղաքացիներ» դասընթացի մասնակիցների կազմակերպած «Իմ համայնքը իմ աչքերով» համայնքային ցուցահանդեսով: Միջոցառման ընթացքում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, Բրիտանական Խորհրդի երևանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և «Կանանց կարողությունների զարգացում ՀՀ-ում, Լոռու մարզում» ծրագրի համակարգող Լիանա Դալլաքյանը վկայագրեր և պատվոգրեր հանձնեցին ծրագրի տարբեր փուլերի մասնակիցներին, ինչպես նաև «Իմ դերը իմ համայնքի զարգացման գործում» շարադրությունների և պաստառի մրցույթի հաղթած մասնակիցներին: Ցուցահանդեսին մասնակից համայնքների կանանց խորհուրդները նույնպես արժանացան վկայագրերի` իրենց համայնքը, համայնքի կանանց հուզող խնդիրները յուրովի ներկայացնելու համար:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն