2011 թվականի մայիսի 15-ին ժամը14:00-ին ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում կայացավ «Ինչ՞, որտե՞ղ, եր՞բ» ինտելեկտուալ խաղ մրցույթը: ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագիրն իրականանում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի նպատակն է` բարձրացնել 13-ից 18 տարեկան աղջիկների իրազեկման մակարդակը ՀՀ կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ, սահմանել երիտասարդ աղջիկների` որպես ՀՀ քաղաքացիների, իրավունքների և պարտականությունների համակարգը, ամրապնդել վստահության, հպարտության և սիրո զգացողությունը երկրի հանդեպ: «Ինչ՞, որտե՞ղ, եր՞բ» ինտելեկտուալ խաղ մրցույթին մասնակցում էին թիմեր Արարատի, Երևանի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Շիրակի, Լոռու մարզերից, որոնք կազմավորվել էին ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի մասնակիցներից, ինչպես նաև նշված մարզերի 13-16 տարեկան դպրոցահասակ աղջիկներից: Խաղի ընթացքում թիմերի միջև ծավալվեց թեժ պայքար: Խաղն ընթացավ երեք փուլով, յուրաքանչյուր փուլում 12 հարց: Խաղին հաջորդեց մրցանակաբաշխության արարողությունը: Երևանի թիմն արժանացավ առաջին, Արմավիթի թիմը` երկրորդ, Վայոց Ձորի թիմը` երրորդ մրցանակի: Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու թիմերը ստացան խրախուսական վկայականներ և նվերներ: Խաղ մրցույթի նպատակն էր նպաստել աղջիկների ակտիվ մասնակցությանը և ինտելեկուալ մակարդակի բարձրացմանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն