Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հերթական անգամ իր ներդրումն է ունենում մեր երկրում տնաշինության գործին:
ՀԵԿԱ-ի անդամները, կամավորներն ու տարբեր ծրագրերի շահառուները ս.թ. օգոստոսի 26-ին մասնակցեցին «Ֆուլլեր Հայաստան» տնաշինական կազմակերպության շահառու Մուրադյանների ընտանիքի տան կառուցման աշխատանքներին, Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում:
Նմանատիպ միջոցառումներն արդեն ավանդական են դարձել ՀԵԿԱ-ի և նրա շուրջը համախմբված աղջիկների, կանանց ու երիտասարդների համար, ովքեր նմանատիպ ծրագրերին իրենց արժեքավոր ներդրումն են ունենում որպես կամավորներ:
Առաջին անգամ նման աշխատանքների են մասնակցում նաև ՀԵԿԱ-ի հիմնած «Աղջիկների երկիր» շարժման անդամներն ու Ակտիվ քաղաքացիները Վայոց Ձորի և Լոռու մարզերից:
26.08.2011թ.








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն