2011 թվականի ապրիլի 12-ին ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի մասնակից Մելինե Ասատրյանը, մասնակցելով ֆրանսերեն լեզվի դպրոցական օլիմպիադայի հանրապետական փուլին, զբաղեցրել է 3-րդ տեղը: Վկայականների հանձնումը տեղի ունեցավ ապրիլի 13-ին Երևանի Վ.Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանում:
2011 թվականի մարտի 29-ին ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի մասնակից Լիլիթ Մաթևոսյանը, մասնակցելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կազմակերպած «Ես ինքս եմ կերտում իմ ապագան» վերնագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթին, մտել է լավագույն տասնյակի մեջ և պարգևատրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կողմից տրված վկայականով:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի մասնակիցները սրտանց շնորհավորում են Լիլիթ Մաթևոսյանին և Մելինե Ասատրյանին` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն