ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Երիտասարդ աղջիկների աշխատաժողով` Երևանում

26/05/2011
Մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում տեղի կունենա «Աղջիկների երկիր շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի աշխատանքային քննարկում: Քննարկումն իրականացնում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան` ՀՀ-ում ԱՄՆ դեսպաանատան աջակցությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ գործակցությամբ:

Ինչպես Aysor-ի հետ զրույցում նշեց «Աղջիկների երկիր շարժում» ծրագրի օգնական Լիանա Դալլաքյանը, քննարկմանը մասնակցելու են 13-ից 18 տարեկան աղջիկներ:

«Աշխատանքային քննարկման նպատակն է` ամփոփել ծրագրի շրջանակներում մինչ այժմ իրականացված գործունեությունը և մշակել հետագա անելիքները»,- շեշտեց Լ. Դալլաքյանը և հավելեց, որ ծրագրին մասնակցում են, հիմնականում, մարզերում բնակվող աղջիկներ:

Նշենք, որ աշխատանքային քննարկմանը ներկա է լինելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում