ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը չորեքշաբթի դիպլոմներ է հանձնել «Կինը որպես առաջնորդ» թեմայով նկարների և շարադրությունների մրցույթի հաղթողներին:
Մրցույթն անցկացվել է «Աղջիկների երկիր» շարժման նախաձեռնությամբ, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ծրագրի շրջանակներում, որի գլխավոր նպատակն է խրախուսել Հայաստանի աղջիկներին և ուսուցանել նրանց առաջնորդական հմտություններ, ծանոթացնել նրանց ժողովրդական հանրության քաղաքացիների պարտականություններին և իրավունքներին:
Նկարների մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Գեղարքունիկի մարզից Տաթևիկ Մարգարյանը, երկրորդ տեղը՝ Սյունիքի մարզից Լաուրա Հակոբյանը, երրորդը՝ Տավուշի մարզից Սոնա Ուխումյանը: Երկրորդ մրցույթում մրցանակակիրների եռյակը տեղաբաշխվել է հետևյալ կերպ՝ Լուսինե Դավթյան (ք. Երևան), Դիանա Հակոբյան (Սյունիքի մարզ), Գագիկ Մկրտչյան (Շիրակի մարզ):
«Ինձ միշտ հաճելի է խոսել կանանց մասին և կանանց հետ... Հուսով եմ՝ այդ ծրագիրն օգնել է ձեզ ճանաչել ձեր իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը՝ ժողովրդավարական հասարակարգում որպես քաղաքացի, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է օգտագործի այդ գիտելիքները իրենց մարզերում»,- ասաց նա:
Յովանովիչը նշեց, որ «Աղջիկների երկիր» շարժումը մեկնարկել է ԱՄՆ-ում անցած դարի 30-ական թվականներին՝ առաջնորդ կանանց աջակցելու նպատակով, և այժմ դրա շարքերում մոտ 20 հազար մարդ կա:
«Այժմ շարժումն իր առաջին քայլերն է անում Հայաստանում... Երիտասարդությունը պետք է մասնակցի երկրի ապագային, հատկապես ժամանակակից աշխարհի մարտահրավերների դիմադրությանը, և աղջիկները բացառություն չեն կազմում»,- ընդգծեց դեսպանը:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ծրագրերն իրականացվում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի և ՀՀ կրթության նախարարության աջակցությամբ:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն