ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Աղջիկների երկիր (տեսանյութ)

26/05/2011
«Աղջիկների երկիր» շարժումը սկիզբ է առել Միացյալ նահանգներում 1930-ական թվականներին և նպատակ է ունեցել խթանել կին առաջնորդների գործունեությունը»:

Այս մասին այսօր «Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Ողջունելով շարժման հայաստանյան մասնակիցների առաջին քայլերը՝ դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ում ևս սկզբնական շրջանում մասնակիցների թիվն ընդամենը մի քանի տասնյակ էր, սակայն տարիների ընթացքում այդ թիվը հասել է շուրջ 20 հազարի:

Ըստ Մարի Յովանովիչի. «Ցանկացած երկիր, որպեսզի այսօր կարողանա մերօրյա աշխարհի մարտահրավերներին դիմակայել, պետք է իր տաղանդները, իր ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործի. աղջիկներն ու կանայք ևս իրենց ակտիվ մասնակցությունը պետք է բերեն այս գործին: Կարծում եմ, որ այս ծրագիրը ձեզ հնարավորություն տվեց ծանոթանալ, թե ինչ պատասխանատվություններ և պարտավորություններ ունեք դուք՝ որպես քաղաքացիներ ժողովրդական հասարակարգում»:

Շարժման հայաստանյան ծրագրի ղեկավար, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի փոխանցմամբ, «Աղջիկների երկիր շարժում» ծրագիրը Հայաստանում իրականացվում է արդեն մեկ տարի՝ աջակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և նպատակ ունի «նպաստել երիտասարդ աղջիկների շրջանում քաղաքացիական բարձր գիտակցություն զարգացմանը, որպեսզի ունենանք պատասխանատու քաղաքացիներ երկրի համար, ունենաք քաղաքացիներ, որոնք հավատում են իրենց ուժերին ու պատրաստ են իրենց ուժերի չափով նպաստել երկրի զարգացմանը»։

Ավելացնենք, որ ծրագրի շրջանակներում իրկանացվել է նաև «Որպես առաջնորդ» խորագրով շարադրությունների և պաստառների մրցույթ, որին մասնակցած շուրջ 300 աշխատանքներից 3 լավագույնների հեղինակները արժանացել են մրցանակների, պատվոգրերի:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում