Այսօր տեղի է ունեցել «Աղջիկների երկիր շարժման հիմնում Հայաստանում» ծրագրի ամփոփումը: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացնում է 2010-ից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան»` Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը նշել է, որ ծրագիրն իր ձևաչափով յուրահատուկ է, այն չի սահմանափակվում մեկ միջոցառմամբ և ամբողջ տարվա ընթացքում շարունակական է լինելու` իր մեջ ներառելով ճամբար, քննարկումներ և այլն: Ծրագրի նպատակն է աղջիկների շրջանում քաղաքացիական գիտակցության բարձրացումը, որ նրանք պատասխանատու քաղաքացիներ լինեն երկրի համար, պատրաստ լինեն իրենց ուժերի չափով նպաստել երկրի զարգացմանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը նշել է, որ «Աղջիկների երկիր» շարժումը, չնայած Հայաստանում իր առաջին քայլերն է իրականացնում, բայց Միացյալ Նահանգներում դեռևս 1930-ականներին է ձևավորվել: Մոտ 70 տարվա ընթացքում ծրագիրը 20.000- ից ավելի մասնակիցներ է ներառում:«Կարծում եմ, ժամանակի ընթացքում ավելի և ավելի շատ աղջիկներ կներգրավվեն այս ծրագրում, ձեր նման երիտասարդները շատ բաների կարող են հասնել, ձեր նման երիտասարդները մեծ եռանդ և ուժ կարող են կիրառել, և շատ էական է, որ դուք որպես քաղաքացիներ ձեր մասնակցությունն ունենաք», ասել է Մարի Յովանովիչը:
Նա նաև ասել է, որ ցանկացած երկիր մերօրյա բազմաթիվ մարտահրավերներ ունեցող աշխարհում դիմակայելու համար պետք է կարողանա իր ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործել, իսկ այս ամենում պետք է աղջիկները, երիտասարդ կանայք իրենց մասնակցությունն ունենան: Այս ծրագիրը հնարավորություն է տվել կանանց ծանոթանալու իրենց իրավունքներին, պարատականություններին` որպես քաղաքացիներ ժողովրդավարական հասարակարգում:
Նա հույս է հայտնել, որ աղջիկներն իրենց ձեռք բերած գիտելիքներով իրենց բնակավայրում, համայնքում կկատարեն կարիքների գնահատում, կպարզեն, թե ինչն է առավել առաջնային իրենց համայնքներում և ուժերը համախմբելով աշխատանքներ կկատարեն երկրում մասնակցություն ունենալու համար:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն