Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ գործակցությամբ, իրականացնում է ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում ծրագիրը։ ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, կազմակերպում է 10-օրյա ձմեռային ճամբար:
««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շահառուներն են ՀՀ-ում բնակվող 13-ից 18 տարեկան աղջիկները:
««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի նպատակն է բարձրացնել 13-ից 18 տարեկան աղջիկների իրազեկման մակարդակը ՀՀ կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ, սահմանել երիտասարդ աղջիկների` որպես ՀՀ քաղաքացիների, իրավունքների և պարտականությունների համակարգը, ամրապնդել վստահության, հպարտության և սիրո զգացողությունը երկրի հանդեպ: Ծրագիրը նպատակ ունի նաև դաստիարակել պատասխանատու քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության համար:
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, կստեղծվի 13-18 տարեկան աղջիկների ցանց, որի միջոցով տարբեր բնակավայրերում բնակվող աղջիկները հնարավորություն կունենան ճանաչելու միմյանց, իրազեկվելու տարբեր համայնքների խնդիրների և ձեռքբերումների մասին, իրար հետ կիսվելու ունեցած փորձով, նախագծելու և իրականացնելու համատեղ նախաձեռնություններ, որոնց իրականացումը կբերի իրենց համայնքների հզորացմանը և աղջիկների մասնակցության մակարդակի բարձրացմանը:
««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում 2011թ. հունվարի 14-ից 23-ը Ծաղկաձորում կկազմակերպվի ձմեռային ճամբար:
Ճամբարի մասնակիցներին կտրամադրվեն գիտելիքներ առաջնորդության, անձնական հմտությունների զարգացման, թիմային աշխատանքի, կամավորության և այլ թեմաներով: Կկազմակերպվի հանդիպում տարբեր ոլորտներ ներկայացնող և հաջողության հասած կանանց հետ, ովքեր իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ: Կկազմակերպվեն նաև բանավեճեր, մրցույթներ, խաղեր, հետաքրքիր միջոցառումներ:
««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ձմեռային ճամբարին մասնակցում են 13-18 տարեկան աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ովքեր ցանկանում են տիրապետել առաջնորդական հմտություններին, ցուցաբերել ակտիվ մասնակցություն իրենց համայնքներում, բարեփոխելու իրենց միջավայրը:
Ձմեռային ճամբարի մասնակիցների ընդհանուր թիվը 77-ն է` յուրաքանչյուր մարզից ` 7 մասնակից: 77 մասնակիցներն ընտրվել են 230 հայտատուներից:
Ծրագրի հաջորդ փուլերում ճամբարի մասնակիցները պետք է ծրագրեր իրանակացնեն իրենց համայնքներում, ընդգրկեն ավելի մեծ թվով աղջիկների, ինչպես նաև կխրախուսվեն միջհամայնքային և միջմարզային նախաձեռնությունները:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն