ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն` մրցանակակիր

11/01/2011
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի Եղեգնաձորի մասնաճյուղի կողմից 2010թ. իրականացված երկու ծրագրեր Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված "Մոմիկ-2010" մրցանակաբաշխության ընթացքում արժանացել են մրցանակի.
  • "Մոմիկ-2010" մրցանակաբաշխության "Լավագույն կրթական ծրագիր" անվանակարգ - "Ակտիվ քաղաքացիներ" ծրագիր։ Այս ծրագիրը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան իրականացնում է Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ։
  • ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության կողմից սահմանված հատուկ մրցանակ Վայոց Ձորի պատմական հուշարձանները հանրահռչակելու մրցույթում ցուցաբերած լավագույն արդյունքների համար - "Ճանաչողական էքսկուրսիա և մաքրման աշխատանքներ" ծրագիր։

Տես նաև՝
Share |

Կարդացեք այս բաժնում