2010 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ), ԳՏՀԸ "Համայնքային և տնտեսական զարգացում" ծրագրի օժանդակությամբ, ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում իրականացրեց սկսնակ գործարարների աջակցության "Հաջող սկիզբ" ծրագիրը:
Ծրագրին մասնակցում էին 16 սկսնակ գործարարներ Վայոց Ձորի տարբեր համայնքներից:
16 մասնակիցներից 9-ը գործող ձեռներեցներ էին, որոնք ոչ այնքան վաղ էին սկսել իրենց սեփական գործը (մինչև մեկ տարի) և ցանկանում էին այն գրագետ հիմքի վրա դնել կամ էլ նոր ապրանք կամ ծառայություն ներմուծել իրենց բիզնեսում՝ ելնելով գործունեության ընթացքում բացահայտված պահանջարկից։ Գործող ձեռներեցներից երկուսը ընտրել էին բոլորովին նոր բիզնես գաղափար: Մնացած 7 մասնակիցները սկսնակ գործարարներ էին:
"Հաջող սկիզբ" ծրագրի շրջանակներում գործարար ծրագրերի ներկայացումը տեղի ունեցավ 2010 թվականի դեկտեմբերի 7-ին: Գործարար ծրագրեր ներկայացրած 16 մասնակիցներից 10-ը դիմել էին ԳԱԱՊ Սկսնակ գործարարների աջակցության հիմնադրամ փոխառություն ստանալու նպատակով: Տասը դիմորդներից ութի վարկային հայտերը հավանության արժանացան հանձնաժողովի կողմից:
Ծրագրի 16 մասնակիցներից 11-ը (69%-ը) կին գործարարներ էին։ Այս հանգամանքը նպաստում է Վայք համայնքում կանանց գործարար ակտիվությանը բարձրացմանը։
Մասնակիցների կարծիքները դասընթացի մասին.
ՙ
"Հաջող Սկիզբ" ծրագիրը ինձ տվեց համապատասխան գիտելիքներ բիզնես ծրագիրս իրականացնելու համար: Ես անձամբ գոհ եմ դասընթացից և կուզենայի այն շարունակելի լիներ":
"Կիրառված մեթոդոլոգիան և վարժությունները զարգացնում են նոր մտածելակերպ և արագ կողմնորոշվելու հնարավորություն":








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն