ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Քաղաքացիական ակտիվություն ծրագիրը մեկնարկեց

30/11/2010
Նոյեմբերի 22-ին Վայոց Ձորի մարզում մեկնարկեց "Ակտիվ քաղաքացիներ" (Active Citizens) ծրագիրը: Ծրագիրը տևելու է երեք տարի և իրականացվելու է նաև ՀՀ մյուս մարզերում:
Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից:
Active citizens ծրագիրը միտված է միջմշակութային երկխոսության և գլոբալ քաղաքացիության կայացմանը: Ծրագրի տեսլականն է կերտել միջավայր, ուր մարդիկ կօգտագործեն իրենց ներուժն ու պատասխանատու կլինեն ներգրավվելու իրենց համայնքի զարգացման գործում տեղական և միջազգային մակարդակով:
Ծրագրի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպանը, Վայոց Ձորի մարզպետը, ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարարը, քաղաքապետեր, Բրիտանական խորհրդի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչներ, ավելի քան 60երիտասարդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հյուրեր:
Բացման պաշտոնական արարողությունից հետո ծրագրին մասնակից երիտասարդները հաջողությամբ կատարեցին իրենց առաջին համատեղ աշխատանքը` հավաքեցին "Ակտիվ քաղաքացիներ" ծրագիրը խորհրդանշող խճանկարը:
Այնուհետև մասնակիցները բաժանվեցին վեց խմբերի` տարբեր թեմաներով: Նրանք վերհանեցին տվյալ ոլորտներում առկա խնդիրները համայնքներում և քննարկման արդյունքում սահմանեցին դրանց լուծման ուղիները:
Այս վարժության արդյունքում ծրագրի հայտ ներկայացրած 60երիտասարդներից ծրագրի հաջորդ փուլերին մասնակցելու համար կընտրվեն 30-ը:

Ծրագրի ընթացքի մասին` հաջորդիվ:

Տես նաև՝
Share |

Կարդացեք այս բաժնում