ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Մեր հյուրն էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:

17/11/2010
ՀԵԿԱ-ի բարեկամների ակումբի հյուրն էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:
Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ՀԵԿԱ-ի անդամներն ու կամավորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Բարեկամին կանանց առաջնորդության ու երեխաների հիմնախնդիրների ոլորտից:
Լեյլի Մոշիրիի խորհուրդն էր երիտասարդ կանանց և աղջիկներին.«Եղե'ք ուժեղ, պայքարե'ք այն նպատակի համար, որոնք դուք ունեք, ձեր կյանքում չվախենա'ք փոփոխություններից, քանի որ իրական առաջնորդը պետք է փոփոխություններ կատարելու պատրաստ լինի»:

Անդամների կարծիքներ
Անմիջական զրույց ոչ ֆորմալ մթնոլորտում: Եվս մեկ Բարեկամ, ում սիրով լսեցի և շատ բան սովորեցի: Շնորհակալություն նման հնարավորության համար:
Լիլիթ Զաքարյան

Ինձ համար շատ ուսուցանելի էր այն փորձն ու անցած ճանապարհը, որ ներկայացրեց այսօրվա Բարեկամների ակումբի բանախոսը, արդեն բոլորիս բարեկամը: Ոչ ֆորմալ անմիջական մթնոլորտ, անկաշկանդ միջավայր, հետաքրքիր մտքերի փոխանակում, որ ուղղված է փոփոխման և զարգացման: Շնորհակալություն և նոր հետաքրքիր հանդիպումներ Բարեկամների ակումբում:
Գոհար Մամիկոնյան

Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: Ոգևորիչ էր հյուրը և որպես անձնավորություն, և որպես կյանքի դժվարություների միջով անցած ու հաջողությունների հասած մարդ:
Նաիրա Մկրտչյան
Share |

Կարդացեք այս բաժնում