ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Սկսնակ գործարարների աջակցության CEFE ծրագիր

28/10/2010
   
Դուք ունեք գործարար գաղափար, սակայն չգիտեք` ինչպես այն իրագործել, դուք սկսնակ գործարար եք, սակայն ուզում եք իմանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է արդյունավետ բիզնես վարելու համար:

ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՃԻՇՏ ՁԵԶ ՀԱՄԱՐ Է:

Սույն թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան,
GTZ կազմակերպության հետ գործակցությամբ, իրականացնում է Սկսնակ գործարարների աջակցության CEFE ծրագիրը:

ԾՐԱԳԻՐԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔՈՒՄ:

Ծրագիրը 1-ամսյա դասընթաց է, որի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ձեռներեցությամբ զբաղվելու բոլոր հմտություններին, կկարողանան գնահատել շուկայի առաջարկն ու պահանջարկը, կկազմեն իրենց գործարար ծրագիրը (բիզնես պլանը): Գաղտնիք չէ, որ հաճախ գործարարների մոտ առաջացած խնդիրները կապված են ոչ միայն գործունեության պլանավորման, կազմակերպման և կառավարման, այլ նաև ֆինանսական խնդիրների հետ: Մենք այս խնդիրը ևս կփորձենք լուծել համատեղ:
Ծրագրի ավարտական փուլին հասած մասնակիցները հնարավորություն կունենան իրենց գործարար ծրագրերը ներկայացնել բանկերին և ֆինանսական այլ կառույցներին` մեր երաշխավորությամբ:

Ծրագրին կարող են մասնակցել.
1.սկսնակ գործարարներ, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ,
2.անհատ քաղաքացիներ, որոնք ունեն գործարար գաղափար և ցանկություն ունեն սկսելու իրենց սեփական գործը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` ս.թ. հոկտեմբերի 29-ը, 2010թ.

Մի' կորցրեք հաջողակ գործարար դառնալու Ձեր այս հնարավորությունը:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և հայտերի համար կարող եք դիմել.
  • Հասցե` ք.Եղեգնաձոր, Գագարինի 7 (ՙՀայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա՚ ՀԿ գրասենյակ), Հեռ. (093) 85 03 90 (ք.Եղեգնաձոր Աննային), էլ.փոստ` կամ 077958806 (Մարիամին, ք. Վայք),
  • Հասցե` ք. Երևան, Աբովյան 37 բն.9 (ՙՀայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա՚ ՀԿ գրասենյակ), Հեռ. (010) 58 07 87 (Հայկուհուն), Էլ.փոստ.` [email]info@aywa.am[email]
Կից տեսեք հայտի ձևը:
Share |

Կարդացեք այս բաժնում