ՀԵԿԱ-ն հայտարարում է գրքահավաք:
Ընդունվում են գեղարվեստական գրականություն և դպրոցական դասագրքեր:
Հավաքված գրքերը տրամադրվելու են Ստեփանավանի տարածաշրջանի սահմանամերձ վեց գյուղերի (Նորաշեն, Լեռնահովիտ, Սարչապետ, Սվերդլով, Միխայլովկա, Պրիվոլնոյե) դպրոցական գրադարաններին:
ՀԵԿԱ ծրագրերից մեկի շրջանակներում մենք բազմիցս այցելություններ ենք կատարել վերոհիշյալ գյուղերը: Գյուղերի դպրոցականների համար որևէ ատադպրոցական ժամանցի բացակայության պայմաններում այդ երեխաների համար լավագույն ժամանցի ձև կարող է ծառայել ընթերցանությանը, որն էլ սակայն հնարավոր չէ իրականացնել առանց գրքերի: Ինչպես նշեցին իրենք` աշակերտները, ընթերցանությունն այն ամենն է, ինչն իրենց անհրաժեշտ է իրենց համայնքներում ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար:
Ուստի սպասում ենք Ձեր աջակցությանն ու օգնությանը:
Գրքերը կարող եք բերել մեր գրասենյակ` Աբովյան 37, բն. 9 հասցեով: Կամ կարող եք զանգահարել 58 07 87, 094 58 07 87 հեռախոսահամարներով:
Կանխավ շնորհակալություն բոլորին`
ՀԵԿԱ և Նորաշեն, Լեռնահովիտ, Սարչապետ, Սվերդլով, Միխայլովկա, Պրիվոլնոյե գյուղերի աշակերտներ