ՀՀ Կին ձեռներեցների ցանց

aysor.am - Ցուցահանդես. եփած-թափածից մինչև մոմեր, զարդեր, խնամքի միջոցներ

13/03/2010
Որտե՞ղ կարելի է գտնել ամեն ինչ, սակայն միայն մեկ օր ու բարեգործական հիմունքներով: «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում առավոտյան ժամը 10:00-ից մեկնարկել է ցուցահանդես-վաճառք: Այստեղ այցելուներին ժպիտով են դիմավորում ատամի մածուկից մինչև արծաթյա տարատեսակ զարդեր ու մոմերի տեսականի ցուցադրող կանայք և աղջիկները, հատուկենտ նաև տղամարդիկ:

Տաղավարներից մեկում հայկական արտադրության մածուկները, մաշկի խնամքի միջոցներն են, մեկ այլ տաղավարում տատիկի պատրաստած չրերն ու մուրաբաները, իսկ հարևանությամբ` հարսի եփած տոլման ու սպանախով հացը:

Բարեգործական ցուցահանես-վաճառքի նախաձեռնողը Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիան է, որի նախագահ Լիլիթ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանգանակությունն ուղղելու են Եղեգնաձորի կանանց աջակցության կենտրոնի զարգացմանը:

«Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել տարբեր արտադրողներ` անհատներ, կազմակերպություններ, հասարակական և բարեգործական կազմակերպություններ»,- ասաց Ասատրյանը:

Իսկ թե ինչո՞ւ է հասույթն ուղղվելու հատկապես Եղեգնաձորի կանանց աջակցության կենտրոնին, Լ. Ասատրյանը բացատրեց, որ Վայոց Ձորը, որպես սոցիալական ցածր մակարդակ ունեցող մարզ, աչքի է ընկնում նաև բնակչության մեջ կանանց թվի գերակշռությամբ, ուստի Կանանց աջակցության կենտրոնը հնարավորություն կտա Եղեգնաձորի տարածաշրջանի կանանց`ձեռքբերել և զարգացնել իրենց հմտությունները` կրթական, սոցիալական, տնտեսական, մշակութային, առողջապահական, կառավարման ոլորտներում` նպաստելով Հայաստանում համայնքների զարգացմանը:

Մինչ Եղեգնաձորի կանայք սպասում են հասույթին, Երևանում մինչև ժամը 19:00-ը հնարավորություն է ընձեռված մասնակցել ցուցահանդես-վաճառքին:

Նշենք, որ միջոցառման գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՄԱԿ-ի Մանկակական հիմնադրամը և մի շարք այլ կազմակերպություններ:


06.03.2010, 12:19

Աղբյուրը
Share |

Կարդացեք այս բաժնում