Սույն թվականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 14-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ և գերմանական ProSME ծրագրի աջակցությամբ Ալավերդում իրականացվեց Տեղական Տնտեսական Զարգացման PACA (Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում) ծրագիրը:
Ծրագրի ընթացքում համայնքի մի շարք անդամներ անցել են PACA մեթոդոլոգիայի ուսուցում, որոնցից 3-ն ընդգրկվել են տեղական տնտեսության զարգացման ազգային ցանցի մեջ:
Ծրագրի ընթացքում կազմակերպվել են ունեցել հարցազրույցներ ու փոքր աշխատանքային հանդիպումներ Ալավերդի համայնքի ձեռնարկատերերի և ակտիվ դերակատարների հետ: Ստացված տեղեկատվության հիման վրա վեր են հանվել Ալավերդու տնտեսության մրցակցային առավելությունները, հիմնական և հեռանկարային ճյուղերը, հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները, և այս ամենի շուրջ պատրաստվել է առաջարկությունների փաթեթ: Արդյունքները կհրատարակվեն առանձին գրքույկում և կներկայացվեն համայնքի շահագրգիռ կողմերին:
Հենվելով Ալավերդի համայնքի մրցակցային առավելությունների և տնտեսության հիմնական ու հեռանկարային ճյուղերի վրա` առաջարկվել են փոքր բիզնես գաղափարներ, որոնք կարող են իրականացվել և տալ արդյունքներ 3-6 ամսվա ընթացքում:
Ս.թ. հոկտեմբերի 14-ին Ալավերդի քաղաքում ներկայացվեցին Ալավերդու տեղական տնտեսական զարգացման PACA ծրագրի արդյունքները: Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքում գործող պետական, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անհատներ:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն