23.09.2009
Կայացավ ՙԿին առաջնորդ՚ ծրագրի իններորդ դասընթացը:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վարչապետի օգնական Դավիթ Հարությունյանը:
Դասընթացը կազմակերպված էր ՙԺողովրդավարության հիմունքներ՚ թեմայի շրջանակներում: Օրվա թեման էր ՙԱռաջնորդությունը՚:
Օրվա դասը վարում էին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի դոցենտ Վիլիկ Եդիգարյանը և Երևանի պետական համալսարանի հոգեբանության մագիստրոս Ռուզաննա Շահինյանը: Բանախոսները մասնակիցներին ներկայացրեցին առաջնորդության էությունը, առաջնորդության և ղեկավարման նմանություններն ու տարբերությունները, կազմակերպեցին քննարկում մարդկանց վրա ազդելու արվեստի թեմայի շուրջ: Օրը հագեցած էր խմբային և անհատական աշխատանքներով:
07.07.2009
Կայացավ "Կին առաջնորդ" ծրագրի ութերորդ դասընթացը:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց "Բարս" անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Մարինա Չատինյանը:
Դասընթացը կազմակերպված էր "Ժողովրդավարության հիմունքներ" թեմայի շրջանակներում, որի թեման էր "Կառավարումը":
Օրվա դասը վարում էին "Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը և "Գործարար կին" ՀԿ նախագահ Անահիտ Սարգսյանը: Բանախոսները մասնակիցներին ներկայացրեցին քաղաքական կառավարման հասկացությունը, առանձնահատկությունները, մեթոդները, քաղաքական կառավարման հայաստանյան փորձը: Մասնակիցները հնարավորություն ունեցան ակտիվ քննարկում ծավալելու փորձագետների հետ:
16.06.2009
Կայացավ "Կին առաջնորդ" ծրագրի յոթերորդ դասընթացը:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց "Ժառանգություն" խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Դասընթացը կազմակերպված էր "Ժողովրդավարության հիմունքներ" թեմայի շրջանակներում, որի թեման էր "Կանանց քաղաքական մասնակցությունը":
Օրվա դասը վարում էին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փոխտնօրեն Անուշ Բեգլոյանը և "Ազգային ժողովրդավարական միություն" կուսակցության բյուրոյի անդամ Անահիտ Աղոյանը: Բանախոսները մասնակիցներին ներկայացրեցին Հայաստանի պետական կառույցներում կանանց ներկայացվածության ներկայիս իրավիճակը, կանանց մասնակցության մեխանիզմները, մասնակիցների հետ կատարեցին կին թեկնածուների առաջընթացին նպաստող ճանապարհների վերլուծություն: Օրը հագեցած էր նաև խմբային աշխատանքներով:
11.05.2009
Կայացավ "Կին առաջնորդ" ծրագրի վեցերորդ դասընթացը:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Ժողովրդավարության գծով խորհրդատու Մարկ Լևինսոնը:
Օրվա դասը վարում էին "Ազատություն" ռադիոկայանի Երևանյան գրասենյակի տնօրեն Աղասի Ենոքյանը և "Ժամանակ" թերթի նախկին գլխավոր խմբագիր Սուրեն Սուրենյանցը: Օրվա թեման էր` "Ժողովրդավարության հիմունքներ. Զանգվածային լրատվամիջոցների ռազմավարություն": Մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի ԶԼՄ ոլորտը, առանձին լրատվամիջոցների թիրախային խմբերը եւ սփռումը, ասուլիսների կազմակերպման հիմնական սկզբունքները:
14.04.2009
Կայացավ "Կին առաջնորդ" ծրագրի հինգերորդ դասընթացը:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց Ռազմավարական և Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Դասընթացի մասնաիկցներին ողջունեց նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար, Հեղինե Բիշարյանը: Օրվա դասը վարում էր "Բարեփոխում" ՀԿ նախագահ Կարինե Հակոբյանը: Օրվա թեման էր` "Գենդերային հիմնախնդիրները ՀՀ-ում": Մասնակիցներին ներկայացվեց ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային փորձը և կանանց վիճակին վերաբերող տեղական ու միջազգային փաստաթղթերը:
10.03.2009
Կայացավ "Կին առաջնորդ" ծրագրի չորրորդ դասընթացը:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, "Ժառանգություն" խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Օրվա դասը վարում էին "Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն" ՀԿ նախագահ Գայանե Մարկոսյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Օրվա թեման էր` "Ժողովրդավարության հիմունքներ": Դասըթացը հարուստ էր ոչ միայն տեսական, այլև գործնական պարապմունքներով:
11.02.2009
Կայացավ "Կին առաջնորդ" ծրագրի երրորդ դասընթացը:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Լ.Յովանովիչը: Մասնակիցներին ողջունեց նաև Բրիտանական դեսպանության քաղաքական գծով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը, որը նաև զրույց վարեց "Միջազգային համայնք" թեմայով:
17.12.2008
Կայացավ "Կին առաջնորդ" ծրագրի երկրորդ դասընթացը:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց Ամերիկայի Հայկական Համագումարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը:
04.12.2008
Ս.թ. դեկտեմբերի 4-ին մեկնարկեց "Կին-առաջնորդ" ֆորումի համակարգող խորհուրդի "Կին առաջնորդ" ծրագիրը: Ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի կողմից:
Ծրագրի առաջին փուլն իրենից ներկայացնում է դասընթացների շարք, որին մասնակցում են թվով երեսուն աղջիկներ և կանայք` հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, պետական ու մասնավոր հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ծրագրի առաջին փուլը կտևի մինչև 2009թ. մարտը:
Ծրագրի նպատակն է` նպաստել երիտասարդ կանանց առաջնորդական հմտությունների զարգացմանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն