ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«PR և կոմունիկացիա» թեմայով անհատական խորհրդատվություն կին ձեռներեցների հետ

14/04/2016
linklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ «PR և կոմունիկացիա» թեմայով:
Դասընթացները նախատեսված էին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի, Սպիտակի, Տաշիրի, Ստեփանավանի, Ախթալայի, Ալավերդու, Քարինջի, Նեղոցի, Շնողի, Ջրաշենի, Հարթագյուղի, Շիրակամուտի և Շամլուղի գործող և սկսնակ կին ձեռներեցների, գյուղատնտեսների, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար:
Դասընթացների վերջին փուլում դասընթացների մասնակից կին ձեռներեցները ներկայացրեցին իրենց հանձնարարությունները, որոնք ստացել էին նախորդ դասընթացների ժամանակ: Կին ձեռներեցները ներկայացրեցին իրենց կազմակերպության կայքէջերը, հաջողության պատմությունները, աշխատանքը էլեկտրոնային տիրույթում: Անհատական աշխատանքերի շնորհիվ կին ձեռներեցներին տրվեց հստակ ուղղորդում, թե ինչպես կարելի է ավելի ներկայանալի և արդյունավետ դարձնել բիզնեսը էլեկտրոնային հարթակում:
Դասընթացի ավարտին կին ձեռներեցներին ներկայացվեցին ՀՀ Կին ձեռներեցների ցանցի պաշտոնական կայքէջը, կայքի հնարավորությունները, գրանցման ձևը:
Share |

Կարդացեք այս բաժնում