ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպեց ԵՄ ծրագրերի մասնակից կանանց հետ

15/03/2016
linklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Մարտի 11-ին Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, կանանց միջազգային օրվա առիթով, Վանաձորում հանդիպեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի մասնակից կանանց հետ:
Ներկայացված ծրագրերն էին. «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից, ENPARD,որն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից և «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրերը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵՄ ծրագրերի շնորհիվ Հայաստանի տարբեր համայնքներում ապրող կանանց ձեռքբերումների և առաջիկա անելիքների մասին: Հանդիպումն անցավ «Աջակցություն հավասարությանը» խորագրի ներքո՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ Եվրոպական միությունը ողջ աշխարհում խթանում է գենդերային հավասարությունը և կանանց հզորացումը:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող երեք ծրագրերին մասնակցող կանայք ԵՄ դեսպան Պյոտր Սվետալսկիի հետ քննարկեցին կնոջ դերը հայ հասարակության մեջ, կին գործարարների հաջողությունների ու ձեռքբերումների մասին։
Քննարկումից հետո ԵՄ դեսպանը ծրագրի մասնակիցների հետ այցելեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում Վանաձորում գործող ձեռնարկություններին, որոնք հիմնվել են կանանց կողմից: Ձեռնարկություններից մեկի հիմնադիր Անի Խաչատրյանի «Սալյուտ» մանկական սրճարանը ծրագրի շնորհիվ տեխնիկապես վերզինվել է: Վերազինվել են նաև արծաթագործությամբ զբաղվող Գայանե Խաչատրյաի և կարագի և թանի արտադրությամբ զբաղվող Կարինե Ղուկասյանի ձեռնարկությունները:
Դեսպանը տեղում ծանոթացավ ձեռնարկություններին, դրանց հնարավորություններին և աշխատանքային գործընթացին:
Share |

Կարդացեք այս բաժնում