ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«PR և կոմունիկացիա» թեմայով դասընթաց կին ձեռներեցների համար

01/04/2016
linklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում շարունակում է կազմակերպել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ ՀՀ Լոռու մարզի կին ձեռներեցների համար:
Հերթական դասընթացն անցկացվեց Ախթալայում մարտի 28-30-ը՝ «PR և կոմունիկացիա» թեմայով:
Դասընթացը նախատեսված էր գործող և սկսնակ կին ձեռներեցների, ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների, գյուղատնտեսների, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար:
Եռօրյա դասընթացի արդյունքում կին ձեռներեցները ծանոթացան հասարակայնության հետ կապերի տեխնոլոգիաներին, ելույթի կառուցվածքին, հաղորդակցության հմտություններին՝ մասնավորապես Էլեկտրոնային տիրույթին, սոցիալական ցանցերին, էլեկտրոնային նամակագրություն կանոններին:
Պրակտիկ աշխատանքի արդյունքում՝ կին ձեռներցները ներկայացրեցին իրենց հաջողված պատմությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Share |

Կարդացեք այս բաժնում