ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ֆինանսական դասընթացներ Թումանյանի տարածաշրջանի Կին ձեռներեցների համար

22/02/2016
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և Կին ձեռներեցների ցանցը (ԿՁՑ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, ՀՀ Լոռու մարզում կազմակերպել էին ֆինանսական դասընթացներ: Դասընթացն իրականացնելու համար ֆինանսական աջակցություն է տրամադրել Գերմանական խնայբանկերի միությունը (SBFIC ):
Դասընթացներին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու, Ախթալայի, Շամլուղի, Շնողի, Օձունի, Նեղուցի և Քարինջի գործող և սկսնակ կին ձեռներեցները, գյուղատնտեսները, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչները:
Դասընթացներին մասնակցած կանայք հնարավորություն ունեցան համալրել իրենց գիտելիքները և տեղեկատվություն ստանալ հաշվապահական և հարկային հաշվառման, քաղաքացիական և աշխատանքային իրավունքի ոլորտներից:

ԱՎԵԼԻՆ
Share |

Կարդացեք այս բաժնում