ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Բիզնես ծրագրերի ներկայացում Վանաձորում

16/12/2015
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ընթացող ձեռներեցության դասընթացի շրջանակներում կայացավ դասընթացի մասնակիցների կողմից մշակված բիզնես պլանների ներկայացումը: Ձեռներեցության դասընթացը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ)-ն ՝ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Ձեռներեցության դասընթացին մասնակցում են Լոռու մարզի Վանաձորի համախմբի գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ:
Ձեռներեցության դասընթացին մասնակցած և այն հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Դասընթացն անցկացվում էր CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով:
Ձեռներեցության դասընթացի նպատակն էր` նպաստել ՀՀ Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:
Նախապես մշակված չափորոշիչների հիման վրա կընտրվեն լավագույն գործարար ծրագրերը, որոնք ֆինանսական աջակցություն կստանան ՀԵԿԱ-ի կողմից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Share |

Կարդացեք այս բաժնում