ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Մասնագիտական դասընթաց ծրագրի շահառուների համար

17/07/2015
 
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից իրականացվող «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում, ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Այրում, Շամլուղ, Նեղոց համայնքերի կանանց խմբերի համար կազմակերպվել էր դասընթաց՝ «Շրջանառու հիմնադրամի հիմնում և դրա գործունեության ապահովում» թեմայով:
Դասընթացի նպատակն էր՝ ծանոթացնել ծրագրի շրջանակներում հիմնվող ֆոնդի ձևավորման և գործունեության առանձնահատկություններին:
Դասընթացի ընթացքում կին ձեռներեցներին ներկայացվեց շրջանառու հիմնադրամի էությունը, դրա հիմնումը, ծախսերի հաշվեգրումը, շահույթի և վնասի հաշվառումը: Ինչպես նաև շահառուներին ներկայացվեց ֆինանսական և հարկային հաշվետվությունների տեսակները, հաշվետվությունների կազմման և ներկայացման գործընթացները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Share |

Կարդացեք այս բաժնում