ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Բիզնես ծրագրերի մարկետինգային բաժնի ներկայացում Ալավերդիում

21/07/2015
     
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացող ձեռներեցության դասընթացի մասնակիցների կողմից մշակվող բիզնես ծրագրերի մարկետինգային բաժնի ներկայացումը: Մասնակիցները հանձնաժողովի անդամներին ներկայացրին իրենց բիզնես գաղափարներն ու դրանց զարգացման նախագծերը, իրենց նախաձեռնության մրցակցային առավելություններն ու թույլ կողմերը:

Ձեռներեցության դասընթացին մասնակցում են Լոռու մարզի Ալավերդու համախմբի` Ալավերդի և Օձուն համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Դասընթացն անցկացվում է CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով: Ձեռներեցության դասընթացի նպատակն է` նպաստել ՀՀ Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով: Դասընթացին մասնակցող կանայք հնարավորություն ունեն զարգացնելու բիզնես գաղափարներ, մշակելու բիզնես ծրագրեր և դրանք ներկայացնելու ՀԵԿԱ-ին` ֆինանսավորում ստանալու նպատակով: Նախապես մշակված չափորոշիչների հիման վրա կընտրվեն լավագույն գործարար ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն ՀԵԿԱ-ի կողմից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Share |

Կարդացեք այս բաժնում