ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Եռօրյա դասընթաց «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում

24/07/2015
linklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀԵԿԱ գործընկեր Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հուլիսի 21-23 կազմակերպել էին եռօրյա դասընթաց Լոռու մարզի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Նեղոց համայնքների շուրջ 70 կին ձեռներեցների համար, ովքեր հանդիսանում են ՀԵԿԱ շահառուներն ու գործընկերները:
Դասընթացների հիմնական նպատակն էր՝ զարգացնելու վայրի խոտաբույսերի և հատապտուղների հավաքման իրենց հմտություններն ու ապահովելու հիգիենայի պահանջների կատարումը, ինչը կնպաստի այդ խոտաբույսերի և հատապտուղների մրցունակության բարձրացմանը, վաճառքի խթանմանն ու ներդրումների ներգրավման և արտահանման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Դասընթացները հանդիսանում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագրի մասը:

«Համատեղ ջանքեր հանուն զարգացման»ծրագիրը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան իրականացնում է 2014թ. օգոստոսի 1-ից: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Դեսպանատան կողմից: Ծրագիրն իրականացվում է Լոռու մարզի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Նեղոց համայնքներում:
Ծրագրի նպատակն է նպաստել կանանց եկամուտների աճին՝ խմբային աշխատանքի կազմակերպման, նորարար մեթոդների ներդրման և կանանց առաջնորդության ու համագործակցության կարողությունների զարգացման միջոցով
:

IFC-ի «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի խմբի Առևտրի եւ մրցունակություն դեպարտամենտի կողմից և ֆինանսավորվում է Ավստրիայի դաշնային ֆինանսների նախարարության և Հունգարական գործընկերության ֆինանսավորման շրջանակներում (Հունգարիայի EXIM Բանկի համագործակցությամբ):
Share |

Կարդացեք այս բաժնում