ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Էքսպո ցուցահանդես՝ Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակում

18/06/2015
 
Հունիսի 10-ին կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կայացավ Էքսպո ցուցահանդես՝ կանանց կողմից վարվող և կանանց մասնակցությամբ գործող ձեռնարկությունների ընդգրկմամբ: Էքսպո ցուցահանդեսին մասնակցելու համար հրավիրվել էին ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ, դեսպանատներ:
Էքսպո ցուցահանդեսը կազմակերպվել էր Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթիշրջանակներում, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (aywa.am) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (businesswoman.am) նախաձեռնությամբ:
Էքսպո ցուցահանդեսին մասնկցում էին ավելի քան 50 կին գործարար:
«Մեր նպատակն է հերթական անգամ ընդգծել կանանց ձեռներեցության կարևորությունը մեր երկրում, ինչպես նաև հնարավորություն տալ մեր երկրի կին ձեռներեցներին շփվելու համաշխարհային կառույցներում ընդգրկված և տարբեր երկրներում ձեռնարկություններ ղեկավարող կին ձեռներեցների հետ, որը կարող է բերել նոր համագործակցության»,- նշել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Էքսպո ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցավ նաև մամլո ասուլիս, որտեղ համաժողովի մասնակիցերը խոսեցին համաժողովի ձեռքբերումների մասին և կնքեցին հուշագրեր՝ հետագայում համագործակցելու համար:
Share |

Կարդացեք այս բաժնում