Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) մասնակցեց Երևանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը` տեղեկատվական ցուցահանդեսին:
Միջոցառման ընթացքում այցելուներին ներկայացվեցին Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրականացվող 35 ծրագիր` երիտասարդության և կրթության, աղքատության նվազեցման, առևտրի, մշակույթի, բնապահպանության, բիզնեսի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների և այլ ոլորտներից:
ՀԵԿԱ-ի կողմից ներկայացվեց Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 768.357.95 €, որի 80% ֆինանսավորում է Եվրամիությունը, իսկ 20%-ը՝ ՀԵԿԱ-ն: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: