ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հանդիպում «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագրի շահառուների հետ

30/05/2015
2015թ. մայիսի 29-ին «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում, Լոռու մարզի Ախթալա համայնքում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի և ծրագրի շահատուների միջև: Հանդիպման ընթացքում ծրագրի շահառուները ներկայացրեցին ծրագրի ազդեցությունը կանանց, նրանց ընտանիքների և միմյանց հետ համագործակցության հետ կապված: Համագործակցություն, որ ձևավորվել է ոչ միայն համայքներում, այլ նաև միջհամայնքային մակարդակում՝ կանանց խմբերի միջև:

2014թ. օգոստոսի 1-ից Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան իրականացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 12 ամիս է: Ծրագիրը նախատեսում է վայրի հատապտուղների և խոտաբույսերի հավաքչության և իրացման արդյունավետության բարձրացում Լոռու մարզի Ախթալայի տարածաշրջանի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Նեղոց համայնքներում՝ կանանց խմբային գործունեության ու ընդհանուր պատասխանատվության խթանման, ինչպես նաև նրանց մասնագիտական կարողությունների զարգացման, նորարարությունների կիրառման և խմբերի տեխնիկական վերազինման միջոցով:
Share |

Կարդացեք այս բաժնում