Շաբաթը կազմակերպվել էր Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM.org) հովանու ներքո, որի լիիրավ անդամ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը:
Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթի շրջանակներում կազմակերպվեց նաև Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը:
Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթի նպատակներն էին՝ նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ամրապնդմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների իրականացմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
Կանանց ձեռներեցության շաբաթին մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, ներկայացուցիչներ տարբեր երկրներից (Ֆրանսիա, Մոնակո, Բելգիա, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Ղազախստան, ԱՄՆ, ԱՄԷ և Լիտվա), միջազգային հեղինակավոր կազմակերպություններից (Եվրամիություն, Արժույթի Միջազգային Հիմնադրամ, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման Հիմնադրամ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ, Ասիական Զարգացման Բանկ, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Հիմնադրամ, Միջազգային ֆինանսական կորպորացիա և այլն) ներկայացուցիչներ պետական և հասարակական կազմակերպություններից, մի քանի տասնյակ հաջողակ և սկսնակ կին գործարարներ Հայաստանից և այլք:
«Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության միջազգային համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Լիլիթ Ասատրյանը, համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ), ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ), ՀՀ Հանրային խորհրդի անդամ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ.Միլզը, ԵՄ Գործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) փոխնախագահ Մարի-Քրիստին Օղլին, ով նաև ողջույնի խոսքով հանդես եկավ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) նախագահ Լաուրա Ֆրատի Գուչիի անունից, ՎԶԵԲ Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Հայաստանում Դեյվիդ Դոլը, UNIDO Հայաստանի գործառույթների ղեկավար Անահիտ Սիմոնյանը, Հայաստանում GIZ-ի գրասենյակի ղեկավար Աննա Դորիտ Կեմպանը, ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Գեղամ Պետրոսյանը, IFC գործառույթների համակարգող Գայանե Մկրտչյանը, Միջազգային զարգացման և առաջնորդության ցանցի, Հաջողակ կանանց միջազգային ակումբի նախագահ Նեսթան Կիրտաձեն:
Կին ձեռներեցների երևանյան շաբաթը բաղկացած էր հետևյալ միջոցառումներից.
- Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով, որը տեղի ունեցավ հունիսի 8 և 9 Կոմիտասի թասնգարան-ինստիտուտում: Համաժողովը բաղկացած էր գործարար համաժողովից և բիզնես-բիզնես հանդիպումներից, որտեղ քննարկվում էին հետևյալ թեմաները՝ կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, ֆինանսներ, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գեղեցկություն և առողջություն:
- ՀԵԿԱ և ՀՀ ԿՁՑ նախագահության անդամ, նկարչուհի Լիլիթ Դանիելյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» արվեստասրահում: Ցուցահանդեսը շարունակվեց մինչև հունիսի 11-ը:
- Էքսպո ցուցահանդես՝ կանանց կողմից վարվող կամ կանանց մասնակցությամբ գործող ձեռնարկությունների ընդգրկմամբ, որտեղ հրավիրվել էին մասնակցելու ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, միջազգային և տեղական կազմակերպություններ, դեսպանատների ավելի քան 50 գործարար կանայք:
- Փորձի փոխանակման և ճանաչողական այցեր դեպի հայկական ձեռնարկություններ՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ, «ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթ» «Հալեպ» արևելյան քաղցրավենիքների արտադրամաս, «Արկոլադ» ՓԲԸ
- «Մեգերյան Կարպետներ» «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ՍՊԸ,
- Մշակութային ծրագիր Այցեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,Գեղարդավանք, «Արարատ» Երևանի կոնյակի գործարան, Մատենադարան:
- Այցելություն Ազգային Ժողով և Երևանի պետական համալսարան
«Կանանց ձեռներեցության դեսպան» մրցանակաբաշխությունը, որը 2011թ. իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ) նախաձեռնությամբ:
2015թ Կանանց ձեռներեցության դեսպան մրցանակին արժանացան.
- Վերոնիկա Զոնաբենդը- «IDeA» «RVVZ» հիմնադրամ
- Վիկտորիա Ասլանյանը-«Գոլդն Գրեյպ ԱրմԱս» ՍՊԸ
- Քերոլայն Զաքարյանը- «Հայլենդզ Էկո Վիլիջ Ռիզորթ»
- Ալին Մասրլյանը- «Հալեպ» խանութների ցանց
- Նարինե Տոպոլյանը- «Նանե» պարային ստուդիայի
- Անի Հարությունյանը- «ՔՐԱՄԲՍ» հացի և հրուշակեղենի արտադրություն
- Լիլիթ Թումանյանը - «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոն
- Մայա Պողոսյանը - «Էլ Սթայլ» ամսագիր
Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ կին ձեռներեցների ցանցը (ՀՀ ԿՁՑ) կնքեցին 5 հուշագրեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ՝
- Մոնակոյից՝ «Tramont International Maroc» ՍՊԸ-ի հետ, որը այլընտրանքային էներգիա, արդյունավետ էկոլոգիական լուծումներ առաջարկող կազմակերպություն է
- «Հաջողակ կանանց միջազգային ակումբի»հետ
- «Եվրամիության վրացական միջազգային շարժում» կազմակերպության հետ
- «Միջազգային Եվրամիության և վրացական առևտրի, արդյունաբերության, և ներդրումների պալատի» հետ
- Տեղական «ՀիմեպՍպեյս» ՍՊԸ-ի հետ, որի շնորհիվ՝ կին ձեռներեցներին աջակցություն կտրամադրվի՝ սեփական կայքերը ստեղծելու համար








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն