ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կայացավ ՀԵԿԱ-ի բացօթյա բարեգործական տոնավաճառը

30/03/2015
linklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

2015թ. մարտի 29-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) ` արդեն ավանդական դարձած բացօթյա բարեգործական տոնավաճառը՝ նվիրված Կանանց տոնին և Սուրբ Զատիկին :

Տոնավաճառին մասնակցում էին ՀԵԿԱ-ի կողմից հիմնադրված ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ, Երևանից և ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, վարպետներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ, դեսպանություններ: Բարեգործական տոնավաճառն ուղեկցվեց մշակութային ծրագրով՝ երիտասարդ կատարողների և պարային խմբերի մասնակցությամբ: Մանկական անկյունում երեխաների ուրախ ժամանցն ապահոված էր: Նրանք ՀԵԿԱ-ի անդամների ու կամավորների հետ միասին փորձում էին կերտել տարբեր պատկերներ նկարների և ներկերի միջոցով: Տոնավաճառի ընթացքում կազմակերպվեց նաև վիճակահանություն, խաղարկվեցին ՀԵԿԱ-ի գործընկերների և աջակիցների կողմից տրամադրված նվերներ:
Միջոցառման ողջ հասույթը կտրամադրվի ձեռագործության ոլորտում կանանց ձեռներեցության զարգացմանը:
ՀԵԿԱ-ն շնորհակալություն է հայտնում Չինաստանի, Շվեյցարիայի, Բրազիլիայի դեսպանություններին, «Սամ-Հար» ՍՊԸ-ին («Սիփան» ապրանքանիշով)` միջոցառման ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ.:
ՀԵԿԱ-ի ռազմավարական ուղղություններից է կանանց զբաղվածությունն ու ինքնազբաղվածությունը, որի շրջանակներում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառներ:
ՀԵԿԱ-ն կազմակերպում է բարեգործական տոնավաճառներ 2010 թվականից ի վեր, որոնք նվիրված են լինում Կանանց տոնին, ՀՀ Անկախության տոնին, Նոր Տարվան ու Սուրբ Ծննդին:
Բարեգործական տոնավաճառները նպատակ են հետապնդում նպաստել ՀՀ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը
:
Share |

Կարդացեք այս բաժնում