ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Մասնագիտական վերապատրաստման դասընթաց ՀԵԿԱ-ում

23/02/2015
   
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) կազմակերպել էր անվճար մասնագիտական վերապատրաստման դասընթաց «Գործարար միջոցառումների կառավարում» թեմայով, որը վարեց ՀԵԿԱ անդամ և Կին ձեռներեց դեսպան, Ակադեմիքս Թիմ ընկերության հիմնադիր և տնօրեն, առևտրի և մարքեթինգի մասնագետ, բիզնես դասընթացավար Լիլիթ Ճուղուրյանը:

Մասնագիտական վերապատրաստման դասընթացի համար մասնակիցների թիվը վեցն էր, սակայն հայտերը բազմաթիվ էին, այդ իսկ պատճառով ՀԵԿԱ-ն ընդունեց լավագույն տասնյոթ մասնակիցներին:

Մասնակիցները ծանոթացան գործարար միջոցառումների էությանը, գործարար միջոցառումների անհրաժեշտությանը, գործարար միջոցառումներ և PR, կազմակերպության իմիջի ձեւավորմանը, գործարար միջոցառումների կազմակերպման մակարդակներին և հիմունքներին, գործարար միջոցառումների հիմնական տեսակներին և առանձնահատկություններին:

Դասընթացն ինտերակտիվ էր: Դասընթացի ավարտին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:
Share |

Կարդացեք այս բաժնում