ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Բիզնես պլանների ներկայացում Թումանյանում

24/12/2014
     
ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում ընթացող ձեռներեցության դասընթացի շրջանակներում կայացավ դասընթացի մասնակիցների կողմից մշակված բիզնես պլանների ներկայացումը: Ձեռներեցության դասընթացը կազմակերպվել էր «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Ձեռներեցության դասընթացին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, Քարինջ և Դսեղ համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Ձեռներեցության դասընթացին մասնակցած և այն հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Share |

Կարդացեք այս բաժնում