Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) Երևանի Մարրիոթ Արմենիա հյուրանոցի «Արարատ» սրահում կազմակերպել էր բարեգործական ընթրիք: ՀԵԿԱ-ի գործունեության 10-ամյակի շրջանակներում կազմակերպված այս միջոցառումը հնարավորություն էր մասնակից դառնալու Հայաստանի ընտանիքների և կանանց կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, ներդրում ունենալու մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին:
Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով, ինչպես նաև կազմակերպվեց բարեգործական աճուրդ, վիճակահանություն, որից ստացված հասույթը կուղղվի ՀԵԿԱ-ի կողմից մարզերում իրականացվող ծրագրերին` կանանց և ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով:
Տեղի ունեցավ ՀԵԿԱ-ի «Կանայք բարձրության վրա-5165» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պատվոգրերի արժանացան ՀԵԿԱ-ի լավագույն շահառուները, աջակիցներն ու գործընկերները:
Երեկոյի հյուրերի ցանկում էին տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայտնի գործիչներ՝ գործարարներ, կրթության, մշակույթի, հասարակական-քաղաքական, պետական ոլորտի, դիվանագիտական կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն