Տոնավաճառին մասնակցում էին ՀԵԿԱ-ի կողմից հիմնված և համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցի ներկայացուցիչներ, ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ, դեսպանություններ:
Բարեգործական տոնավաճառն ուղեկցվեց մշակութային ծրագրով՝ երիտասարդ կատարողների մասնակցությամբ: Գործում էր նաև մանկական անկյուն. երեխաների ուրախ ժամանցն ապահովում էին ՀԵԿԱ-ի անդամներն ու կամավորները, հեքիաթային կերպարներ, ինչպես նաև Ձմեռ պապը և Ձյունանուշը: Տոնավաճառի շրջանակներում կազմակերպվեց Լուռ աճուրդ և վիճակահանություն, խաղարկվեցին բազմաթիվ նվերներ:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ.: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան 2014թ. նշում է իր գործունեության տասնամյակը:
ՀԵԿԱ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է Կանանց տնտեսական մասնակցության խթանումը, որի շրջանակներում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառներ:
ՀԵԿԱ-ն կազմակերպում է բարեգործական տոնավաճառներ 2010 թվականից, ամեն տարի 2-3 տոնավաճառ՝ նվիրված Կանանց տոնին, ՀՀ Անկախության տոնին, Նոր Տարվան ու Սուրբ Ծննդին:
Բարեգործական տոնավաճառներն ամեն տարի ունեն ուրույն նպատակ՝ նպաստել ՀՀ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Այս տարի ՀԵԿԱ-ի՝ Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված բարեգործական տոնավաճառի նպատակներից են.
- Կանանց սոցիալ-տնտեսական աջակցության կենտրոնի հիմնում Լոռու մարզում, ավելի քան 10 բնակավայրերի կանանց ու երիտասարդ աղջիկների համար
- Խաղահրապարակների կառուցում Լոռու, Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզերի առնվազն 15 համայնքում:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն