Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) կազմակերպում է մասնագիտական ներկայացում և գործնական դաս «Մարքեթինգային հետազոտությունների նորագույն տեխնոլոգիաները» թեմայով, որը կվարի ՀԵԿԱ անդամ, Ակադեմիքս Թիմ ընկերության հիմնադիր և տնօրեն, առևտրի և մարքեթինգի մասնագետ, բիզնես դասընթացավար Լիլիթ Ճուղուրյանը:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին կներկայացվեն իրական գործարար մոտեցումներ, բացառիկ ֆոտոշարքեր, տեսանյութեր և ուսումնասիրություններ բրենդինգի, ռեբրենդինգի, ապրանքի դիզայնի և փաթեթավորման մշակման, գնահատման, տպագիր գովազդային նյութերի, հեռուստագովազդի, արտաքին գովազդային վահանակների դեպքերի խորը ուսումնասիրությամբ:
Առանձին դեպքերով մասնակիցները կուսումնասիրեն առևտրի ոլորտի, հատկապես հանրախանութների, բրենդային վաճառակետերի, սուպերմարկետների մերչենդայզինգի, առանձին բաժինների կատեգորիայի ապրանքների վաճառքի խթանման հետազոտություններ:
Ձևաչափն ինտերակտիվ է, ներկայացվելու են սլայդներ, իրավիճակային դեպքեր, գործնական խնդիրներ, հատուկ տերմինների անգլերեն մեկնաբանում և վարժություններ՝ նպատակ ունենալով ստուգել նյութի յուրացման աստիճանը:
Հանդիպումը կկայանա ս.թ. հոկտեմբերի 22-ին` ՀԵԿԱ գրասենյակում (Աբովյան 37, բն. 9), ժամը 13:00-15:15:
Մասնակցության համար անհրաժեշտ է
էլ. հասցեին ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը (CV) և դասընթացին մասնակցելու նպատակն արտացոլող ուղեկցող նամակ:
Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 21-ը: Ընտրվածները կտեղեկացվեն հոկտեմբերի 21-ին:
Մասնակցությունն անվճար է:
Մասնակիցների քանակը՝ 10
Շտապե´ք, տեղերը սահմանափակ են:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ` 010/94 58 07 87 հեռախոսահամարներով կամ գրել
էլ. հասցեին:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն