ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ձեռներեցությանը նվիրված ուսումնական դասընթացների շարք

20/09/2014
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) NOVUS ծրագրի շրջանակներում հայտարարում է ձեռներեցությանը նվիրված ուսումնական դասընթացների շարք, որը կօգնի մասնակիցներին հիմնել, ընդլայնել և զարգացնել արդեն գոյություն ունեցող բիզնես մոդելը:
NOVUS ծրագիրը մշակվել է ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների կողմից և կիրառվել է 2013 թ. Երևանում:
Ծրագրի առաջին թեմաներն են` «Մարդկային ռեսուրսների կառավարում» և «Առաջնորդություն և թիմի ստեղծում»:
Դասընթացի տևողությունը՝ 2 օր, ժամը 15:00-16:30:
Դասընթացը կկայանա ս.թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին` ՀԵԿԱ գրասենյակում (Աբովյան 37, բն. 9):
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է էլ. հասցեին ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը (CV) և դասընթացին մասնակցելու նպատակն արտացոլող ուղեկցող նամակ:
Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 23-ը: Ընտրվածները կտեղեկացվեն սեպտեմբերի 24-ին:
Մասնակցությունն անվճար է:
Շտապե´ք, տեղերը սահմանափակ են:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ` 010/94 58 07 87 հեռախոսահամարներով կամ գրել էլ. հասցեին:
Share |

Կարդացեք այս բաժնում