2014թ. ապրիլի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Չուխաջյանի անվան N3 արվեստի դպրոցում (Հասցե՝ ք. Վանաձոր, Աղայան 86 ա) կկայանա Ախթալայի և Շնողի համախմբերի համայնքների (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան) ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունը:
Ծրագրի շրջանակներում Տեղական տնտեսական զարգացման ծրագրեր և կանանց կարողությունների զարգացման համար դասընթացներ են կազմակերպվել, որի արդյունքում հաջողված բիզնես ծրագրեր են ընտրվել դրամաշնորհների հանձնման համար:
Միջոցառումը կկազմակերպվի «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
Ստորև ներկայացված է միջոցառման օրակարգը.








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն